Երկրաշարժ` Ամասիա քաղաքից 6 կմ հարավ-արևելք

Սեպտեմբերի 20-ին` ժամը 22:29-ին, սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Ամասիա քաղաքից 6 կմ դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 2,4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: 

Ինչպես հաղորդում է ԱԻՆ կայքը, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 43.850

Երկրաշարժը զգացվել է Ջրաձոր գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ: