Իրանում ռազմական շքերթ տեղի կունենա

Սեպտեմբերի 22-ին Իրանում «Սրբազան պաշտպանության շաբաթի» շրջանակում տեղի կունենա ռազմական շքերթ: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամլո խոսնակ Ռաամազան Շարիֆը, հաղորդում է ISNA գործակալությունը:

Նրա խոսքով՝ ռազմական շքերթին կմասնակցեն Իրանի զինված ուժերի ստորաբաժանումները, «Սեպահ» կորպուսը, ցամաքային և ռազմածովային ուժերը:

Շքերթի նպատակը Իրանի ռազմական հզորությունը ցուցադրելն է:

«Շքերթը տեղի կունենա ոչ միայն Թեհրանում, այլև Իրանի բոլոր քաղաքներում», -ասել է Շարիֆը:

Շքերթին կհտևեն Իրանի նախագահ Հասան Ռոհանին, բարձրաստիճան զինվորականներ և այլ պաշտոնյաներ:

Իրանում Իրաքի հարձակման տարելիցի օրը ամեն տարի անցակցվում է «Սրբազան պաշտպանության շաբաթը»:

Իրան-իրաքյան պատերազմը սկսել է 1980թ. սեպտեմբերի 22-ին: