Հունական համայնքը Ստամբուլում համալսարան կբացի

Ստամբուլի հույները մտադիր են մասնավոր համալսարան բացել, Hürriyet Daily News-ին ասել է հունական համայնքի անդամներից մեկը:

Համալսարանում առարկաները կդասավանդվեն թուրքերեն, հունարեն և անգլերեն, կլինեն Հունարեն լեզվի և գրականություն, Բժշկության և Միջազգային իրավունքի բաժիններ: Համալսարանը նախատեսվում է բացել Ստամբուլի Բեյողլու կենտրոնական շրջանի «Մերկեզ» հունական ավագ դպրոցում:

Նախագծին խթան է տրվել 2011-ից հետո, երբ Թուրքիան ընդունեց 75 տարի առաջ ազգային փոքրամասնությունների հիմնադրամերից առգրավված ունեցվածքը վերադարձնելու մասին պատմական դեկրետը:

«Յենի Յուզյըլ» համալսարանի Բժշկական գիտությունների ֆակուլտետի դեկան Աբաջը Քալֆաօղլուի խոսքով՝ համայնքը քննարկել է հիմնադրամի և ավագ դպրոցի հարցը և հետագա անելիքները:

Hurriyet-ը գրել է, որ նախագծի ստեղծման սկզբից դրան աջակցություն է ցուցաբերել և՛ հունական համայնքը, և՛ Թուրքիայի Բարձրագույն կրթության խորհուրդը:

Թուրքիայի հունական համայնքն այսօր աշակերտների պակաս ունենալու հետևանքով կանգնած է իր դպրոցների փակման խնդրի առաջ: Արդյունքում՝ բազմաթիվ դատարկ ու չօգտագործվող հաստատություններ կարող են ծառայել որպես համալսարաններ:

Աբաջի Կալֆաօղլուի տեղեկացմամբ՝ տարածքի խնդիր չկա, խնդիրը բյուջեն է: Նրա խոսքով՝ համալսարանը զուտ հունական համայնքի նախագիծ չէ, որը ծառայելու է բացառապես համայնքի անդամներին:

Մեկնաբանել