Պուտինը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ բոլոր քաղաքացիներին` Անկախության տոնի կապակցությամբ:

ՌԴ նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ` Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել Հայաստանի հետ ձեռք բերված հաջողությունները սոցիալ-տնտեսական, գիտա-տեխնիկական և մշակութային զարգացման ակտուալ հարցերի լուծման գործում` ընդգծելով Հայաստանի բարձրացող հեղինակությունը միջազգային հարցերում:

«Վլադիմիր Պուտինը նաև ընդգծել է, որ պատմական խոր արմատներ ունեցող ռուս-հայկական հարաբերությունները հասել են միութենական գործընկերության մակարդակի և շարունակում են ինտենսիվ զարգանալ, ինչը, մասնավորապես, հաստատել են Սերժ Սարգսյանի` Մոսկվա կատարած վերջին այցի արդյունքները:

Բացի այդ` Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հանրապետությունը կապահովի երկկողմ կապերի ամբողջ համալիրի հետագա ամրապնդումը, տարբեր բազմակողմ ձևաչափերում կառուցողական փոխգործակցության ընդլայնումը, այդ թվում` Հայաստանի` Մաքսային միությանը միանալու համատեքստում, ինչը, անկասկած, համապատասխանում է երկու եղբայրական ժողովուրդների արմատական շահերին»,- ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:

Մեկնաբանել