Quickoffice օֆիսային փաթեթն անվճար է դարձել

Google-ը Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշետների համար Quickoffice փաթեթը դարձրել է անվճար, հաղորդում է Verge-ը: Մինչ այժմ վերջինիս տարբերակներից կախված փաթեթի արժեքը կազմում էր $15-ից $20:

Quickoffice փաթեթի օգնությամբ օգտատերերը հնարավորություն ունեն աշխատելու տեքստային ֆայլերի հետ, աղյուսակներ և ներկայացումներ կառուցելու, բացառությամբ՝ OpenOffice ֆորմատի: Յուրաքանչյուր Google օգտատիրոջ, որը կբեռնի վերոնշյալ փաթեթը մինչև 2013թ․ սեպտեմբերի 26-ը, կտրամադրվի 10 Գբ անվճար տարածություն Google Drive ծառայությունում՝ երկու տարի ժամկետով: Մինչ այժմ օֆիսային փաթեթին նման անվճար մատչման իրավունք ունեին միայն Google Apps-ում գրանցված օգտատերերը:

Quickoffice-ը կազմված է Quickword տեքստային խմբագրիչից, Quicksheet աղյուսակից և ներկայացումների QuickPoint ծառայությունից:

Մեկնաբանել