Օբաման խոստացել է վերացնել Թեհրանի դեմ պատժամիջոցները. New York Times

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ուղղված նամակում խոստացել է վերացնել Թեհրանի դեմ պատժամիջոցները, և եթե Իրանը կատարի իր պարատավորությունները և ձերբաազատվի միջազգային հանրության հետ համագործակցությունում աանրոշությունից, հաղորդում է ամերիկյան New York Times-ը: 

Սեպտեմբերի 15-ին Օբաման ABC հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է, որ Ռոհանիին նամակ է ուղարկել և հանդիպման հրավիրել ու նպատակ ունի Թեհրանի ներուժը օգտագործել Սիրիայի հարցում:

New York Times-ի տեղեկությունների համաձայն՝ Օբամայի նամակը Ռոհանիին է հանձնվել դեռ երեք շաբաթ առաջ: Օբաման՝ մյուս կողմից՝ ըստ թերթի աղբյուրների չի խոսատացել պատժամիջոցների արագ վերացում: