Nestle-ն հայտարարել է Android-ի նոր օպերացիոն համակարգի թողարկման ժամկետը

Ըստ Facebook-ում առկա KitKat էջի կազմակերպչի՝ սմարթֆոնների և պլանշետների համար նախատեսված Android-ի նոր օպերացիոն համակարգը կհայտնվի 2013թ․ հոկտեմբերին, հաղորդում է Mashable-ը: Հիշեցնենք, որ Google-ը հայտարարել էր, որ Android (4.4) օպերացիոն համակարգը կստանա Nestle-ի թողարկած հանրաճանաչ KitKat շոկոլադի անունը: Հատկանշական է, որ այդ գործարքի արդյունքում կողմերից և ոչ մեկը մյուսի հանդեպ վճարման պարտավորություն չի ունենա: