Վրաստանը Ռուսաստանին առաջարկել է անայցագիր ռեժիմ սահմանել

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն Ռուսաստանին կոչ է արել համարժեք քայլեր ձեռնարկել ոչ միայն առևտրա-տնտեսական հարաբերությունների շրջանակում, այլև այցագրային ռեժիմին: Այս մասին Փանջիկիձեն հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում: Փանջիկիձեն ընդգծել է, որ Վրաստանի կողմից Ռուսաստանի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմ է սահմանել, մինչդեռ վրացիները նման արտոնություն չունեն: Փանջիկիձեն դեմ է միակողմանի ռեժիմին, որը սահմանվել է նախորդ իշխանությունների կողմից: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, Փանջիկիձեն նշել է «կարմիր գծերը», որոնք Թբիլիսին մտադիր չէ անցնել: Դրանք, ըստ Փանջիկիձեի, երկրի ապաօկուպացումն է, Աբխազիայի և Հարավային Օսիայի չճանաչման քաղաքականություն, ինչպես նաև Վրաստանի ազատ ընտրությունը՝ դաշինքներին միանալու հարցում: