Եվրասիական միությունը խոչընդոտում է Վրաստանի եվրաինտեգրմանը. Փանջիկիձե

Վրաստանը չի դիտարկում որևէ այլ բան, որը կարող է խոչընդոտել նրա եվրոպական և եվրատալանտյան ինտեգրմանը: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:
«Եվրասիական միությունը, եթե այն խոչընդոտի երկրի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանը, և պարզ է որ դա այդպես էլ կլինի, չի քննարկվում, այդ հարցով քննարկումներ չկան և չեն լինի: Այդ միությանը բոլորը հետևում են, այդ թվում՝ Եվրամիությունը և ԱՄՆ-ը: Բոլորին հետաքրքրում է այն, ինչ տեղի է ունենում աշխարհում: Մենք բնականաբար հետևում ենք Եվրասիական միությանը, քանի որ այդ գործըթնացը մեր դռների առջև  է ընթանում», -ասել Փանջիկիձեն:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ պաշտոնական Թբիլիսին հետևում է Եվրասիական միությանը, և եթե այն համապատասխանի Վրաստանի շահերին, Վրաստանը կարող է անդամակցել այս կառույցին: «Ինչո՞ւ ոչ», -ասել էր Իվանիշվիլին: