ՀՀ անկախությունը շնորհավորել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից մինչև Ինդոնեզիայի նախագահ

ՀՀ Անկախության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

«Առանցքային է Ձեր երկրի ակտիվ ներգրավվածությունը Կազմակերպության աշխատանքներում՝ միտված խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության մեր ընդհանուր նպատակներին»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի շնորհավորական ուղերձում:

Տոնի կապակցությամբ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկը, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Էվելին Վիլդմեր-Շլումֆը, Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանը, Ճապոնիայի կայսր Ակիհիտոն, Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլահ բին Աբդել Ազիզ Ալ Սաուդը, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ Հուսեինը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Հնդկաստանի Հանրապետության նախագահ Պրանաբ Մուքերջին, Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսը, Կորեայի Հանրապետության նախագահ Փաք Գյոն Հեն, Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետրոն, Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, Բենինի Հանրապետության նախագահ Բոնի Յային, Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդհոյոնոն: