Սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 22-25-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-24-ին կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում՝ սեպտեմբերի 22-25-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, 26-ին առավելապես առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանել