Մահացել է ամերիկահայ կինոռեժիսոր Ռիչարդ Սարաֆյանը

ԱՄՆ-ում 83 տարեկանում մահացել է հայազգի հայտնի կինոռեժիսոր Ռիչարդ Սարաֆյանը, հաղորդում է Associated Press-ը:
Ինչպես հայտնել են Սարաֆյանի հարազատները, նրա մահվան պատճառը թոքերի բորբոքումն էր, որին օրգանիզմն այլևս չի կարողացել դիմակայել:
Ռեժիսորին համաշխարհային հռչակ է բերել «Անհետացած կետ» ֆիլմը: Մի շարք ֆիլմերում հանդես է եկել նաև որպես դերասան:

Ռիչարդ Գասպարի Սարաֆյանը ծնվել է 1930 թվականի ապրիլի 28-ին Նյու Յորքում