Գերմանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Գերմանիայում սեպտեմբերի 22-ին մեկնարկել են Բունդեսթագի ընտրությունները, հաղորդում է AFP-ն: Ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին (Երևանի ժամանակով՝ 10:00):

Վերջին սոցհարցումները ցույց են տվել, որ ընտրություններում հաղթանակ կտանի ներկայիս կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցության գլխավորած իշխող կոալիցիան: Այն վայելում է գերմանացիների 45%-ի աջակցությունը: Այսպիսով, հաղթանակի դեպքում՝ Մերկելի կուսակցությունը կղեկավարի երրորդ անգամ անընդմեջ:

Խորհրդարանական ընդդիմությունը, որիում ընդգրկված են սոցիալ-դեմոկրատները, «կանաչները» և «աջերը», ըստ հարցումների՝ ՔԴՄ-ին զիջում է ընդամենը 1%-ով: Այս կուսակցությունների օգտին պատրաստ է քվեարկել գերմանացիների 44%-ը:

Բունդեսթագն ունի 622 տեղ: Գերմանական օրենքների համաձայն՝ ձևավորված խորհրդարանը կընտրի երկրի փաստացի առաջնորդին՝ կանցլերին:

Մեկնաբանել