Կարակասից Փարիզ թռչող ինքնաթիռում 1,3 տոննա կոկաին է հայտնաբերվել

Ֆրանսիայի ոստիկանությունը 1,3 տոննա կոկաին է առգրավել Air France ավիաընկերության Կարակասից Փարիզ թռչող ինքնաթիռի ուղևորների ճամպրուկներում, հաղորդում է BBC-ն:

Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ առգրավված թմրանյութի մոտավոր արժեքը կազմում է €200 մլն: Կոկաինը տեղափոխել են 30 ճամպրուկներով:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը նշել է, որ սա ամենամեծ քանակի թմրանյութն է, որը երբևիցէ առգրավվել է իշխանությունների կողմից: