Սիրիական ընդդիմությունը պատրաստվում է մասնակցել «Ժնև-2» համաժողովին

Սիրիական ընդդիմությունը հայտարարել է Շվեյցարիայում «Ժնև-2» համաժողովին մասնակցելու մտադրության մասին: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտարարել է ընդդիմության կոալիցիայի նախագահ Ահմադ Ջաբրան:

Նրա խոսքերով` դա թույլ կտա ընդդիմությանը լիիրավ երկրի իշխանությունը փոխանցել անցումային կառավարությանը: Մինչ այդ Սիրիայի ընդդիմությունը չէր խոսոել համաժողովին մասնակցելու իր մտադրության մասին: Սակայն, ինչպես պնդում է Ջաբրան, այդ որոշմանը աջակցում են կոալիցիայի բոլոր կուսակցությունները: 

Սեպտեմբերի 14-ին Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան ընտրել էր անցումային կառավարության վարչապետի, որը դարձավ չափավոր իսլամիստ Ահմադ Թումեխը: 

 Ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել էր, որ բանակցություններ չի անցկացնելու Բաշար Ասադի վարչակարգի դեմ: Ասադն իր հերթին Ժնևում պատրաստվում է ընդդիմությանը հաշտություն առաջարկել: