Բուշերի ատոմակայանը Իրանում շահագործման կհանձնվի սեպտեմբերի 23-ին

Բուշերի ատոմակայանը Իրանի շահագործմանը կհանձնվի սեպտեմբերի 23-ին: Ինչպես  հաղորդում է AFP-ն, այս մասին ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալիաքբար Սալեհին:
Նրա խոսքով՝ շահագործման երաշխիքային ժամկետը երկու տարի է, որի ընթացքում ԱԷԿ-ում կաշխատեն ռուս մասնագետները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ էներգաբլոկի շահագործումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին: Բուշերի հզորությունը գնահատվում է 1000 մեգավատ: Իրանական կողմին կհանձնվի Բուշերի առաջին էներգաբլոկը:
Ատոմակայանի շինարարությունը սկսվել էր 1974-ին` գերմանական Kraftwerk Union A.G-ի հետ համատեղ: 1992թ. օգոստոսին Ռուսաստանի ու Իրանի միջև համաձայնագիր կնքվեց ատոմակայանի զինման մասին, իսկ 1995թ. հունվարին պայմանագիր ստորագրվեց Բուշերի առաջին էներգաբլոկի շինարարության ավարտի մասին: