Սերժ Սարգսյանը մեկնում է Սոչի

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հերթական նստաշրջանին:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, նստաշրջանին նախատեսվում է քննարկել oրակարգում ընդգրկված մեկ տասնյակից ավելի հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդման ու կատարելագործման, նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների ընթացքի, ռազմական բաղադրիչի զարգացման, մասնավորապես՝ ՀԱՊԿ ավիացիոն ուժերի ստեղծման հնարավորությունների և ՀԱՊԿ հավաքական ուժերի կառավարման մեխանիզմների վերաբերյալ:

Սոչի է մեկնում նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` մասնակցելու ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

Մեկնաբանել