Կալիֆոռնիայի և Արցախի փոխգործակցությունը կխորանա

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Կալիֆոռնիայի նահանգային և Լոս Անջելեսի շրջանային ու քաղաքային օրենսդիր և գործադիր մարմինների մի խումբ ներկայացուցիչների:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են Կալիֆոռնիայի և Արցախի միջև հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական և մշակութային ոլորտներին, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ ԼՂՀ-ն շահագրգռված է Կալիֆոռնիայի հետ փոխգործակցության ընդլայնման մեջ՝ այն համարելով պահանջված ու օգտակար ԼՂՀ-ի համար:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել