Քենիա․ առևտրի կենտրոնում փոխհրաձգություն է սկսվել

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում՝ առևտրի կենտրոնում, որտեղ սոմալիական «Աշ Շաբաբ» խմբավորման զինյալները սեպտեմբերի 21-ին պատանդ են վերցրել համալիրի մի շարք հաճախորդների, լուրջ փոխհրաձգություն է սկսվել։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ պատանդ է մնում մոտ տասը մարդ։

BBC-ի թղթակցի խոսքով՝ իրադրությունը շարունակում է մնալ անկայուն, և Westgate առևտրի կենտրոնի վերևում ուղղաթիռներ են պտտվում։

Ըստ Քենիայի իշխանությունների տվյալների՝ Նայրոբիում հարձակման հետևանքով զոհվել է նվազագույնը 68 մարդ, 175 մարդ վիրավորվել է։

«Աշ Շաբաբի» ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց գործողությունը պատասխան է Սոմալիում քենիական ջոկատների ներկայությանը։