Ռուսաստանում Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերով կզբաղվի Սուրկովը

Վլադիսլավ Սուրկովը Ռուսաստանի նախագահի օգնականի պաշտոնում կզբաղվի Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերությունների հարցերով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Ռիա նովոստին»:

 «Նա կզբաղվի նույն հարցերով, ինչով զբաղվել է Գոլիկովան նախագահի օգնականի պաշտոնում», -ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Պուտինը Սուրկովի՝ փոխվարչապետի պաշտոնում գործունեության ընթացքում որևէ առարկություններ չի ունեցել:

Սուրկովը փոխվարչապետի պաշտոնից հեռացել է սեփական կամքով՝ ընթացիկ տարվա մայիսին:  

 «Եթե Պուտինմը որևէ առարկություններ ունենար Սուրկովի նկատմամբ, նրան կնշանակեր արդյո՞ք իր օգնական», -ասել է Պեսկովը:

Ռուսաստանը Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը  միակողմանի ճանաչել է 2008թ. ռուս-վրացկան պատերազմից հետո: