Հաքերները կոտրել են iPhone 5S-ի մատնահետքերի սկաները

iPhone 5S-ի թողարկման հաջորդ օրը, Գերմանիայից մի խումբ հաքերներ կոտրել են մատնահետքի միջոցով սմարթֆոնի ապաբլոկավորման սկաները, հաղորդում է Cnet-ը:

Հաքերները նախ նկարահանել են մատնահետքը, հետո մաքրել են պատկերը և, փոքրացնելով չափերը, տպել թափանցիկ թերթի վրա ու կիրառել գունավոր լատեքսային ծածկույթ:

«Կարծում ենք, որ սա կցրի մատնահետքի՝ բիոմետրիկ ունիկալ տվյալ լինելու մասին միֆը»,- հայտարարել է գերմանական խմբի ներկայացուցիչը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ $13 հազ․, խմիչք, գրքեր և այլ պարգևներ կստանա այն անձը, որն առաջինը կկոտրի iPhone 5S-ի մատնահետքերի սկաները:

Մեկնաբանել