Գլխավոր Լրահոս

Վարդան Սեդրակյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման

Վարդան Սեդրակյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, սեպտեմբերի 23-ին հրապարակել է նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավճիռը:

Դատարանի որոշման համաձայն` նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը մեղավոր է ճանաչվել սպանության փորձը կազմակերպելու մեջ և դատապարտվել 14 տարվա ազատազրկման:  Նույն գործով անցնող ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը ևս դատապարտվել է 14, իսկ Սամվել Հարությունյանը` 12 տարվա ազատազրկման:

Դատավճռով դատարանն առանց քննության է թողել ամբաստանյալներից գումարների բռնագանձման վերաբերյալ տուժող Պարույր Հայրիկյանի հայցը:  

Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է. «Վարդան Սեդրակյանի գործով դատավճռի վերաբերյալ մեկնաբանություններ այս պահի դրությամբ չունենք, քանի որ վճիռը մեզ դեռ չի հանձնվել: 

Վճիռը ստանալուց հետո կկազմենք վերաքննիչ բողոք և կհրավիրենք մամուլի ասուլիս` պատասխանելու ձեր բոլոր հարցերին»:

2013թ. հունվարի 31-ին` ժամը 23:20-ի սահմաններում, Հայրիկյանի տան շքամուտքի մոտ երկու անգամ կրակել էին Հայրիկյանի կրծքավանդակին և դիմել փախուստի:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ. Սեդրակյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձը կազմակերպել), Խ. Պողոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով` (Ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, պահելը և իրացնելը), իսկ Ս. Հարությունյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ):

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում