GTA V-ը ռեկորդ է սահմանել՝ աշխատելով ավելի քան $ 1 մլրդ

Grand Theft Auto (GTA) վիդեոխաղը 3 օրում աշխատել է $1 մլրդ-ից ավել գումար, ինչը համարվում է բացարձակ ռեկորդ խաղային աշխարհում, հաղորդում է BusinessInsider-ը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ վաճառքի առաջին օրը Grand Theft Auto-ի 5-րդ տարբերակը խանութներում աշխատել է $800 մլն: Վերջինիս ծրագրային մշակումը տևել է շուրջ 5 տարի:

Շոտլանդական Rockstar Games ընկերության ծրագրավորողների ստեղծած խաղն առաջին անգամ շուկայում է հայտնվել 1997-ին:

Մեկնաբանել