Էդվարդ Նալբանդյանը կմեկնի ԱՄՆ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 25-28-ը կմեկնի ԱՄՆ, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Սեպտեմբերի 25-ին արտգործնախարարը ելույթ կունենա Հարվարդի համալսարանում:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին:
Նյու Յորքում նախարար Նալբանդյանը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ։ Նախատեսված է նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։