Մարիա Սահակյանը` «Կինոշոկ-2013»-ի լավագույն կինոռեժիսոր

Անապայում ավարտվել է ԱՊՀ երկրների, Լատվիայի, Լիտվիայի և Էստոնիայի «Կինոշոկ-2013» 22-րդ բաց կինոփառատոնը: Ինչպես հաղորդում է «Ռոսիսկայա գազետան», փակման արարողությանը ամփոփվել են արդյունքները և հայտարարվել հաղթողները:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մարիա Սահակյանը` «Այդ ես չեմ» ֆիլմի (Հայաստան-Ռուսաստան) համար: Օպերատորական աշխատանքի համար Կնյաժինսկիի անվան մրցանակի է արժանացել նույն ֆիլմը ներկայացնող Մկո Մալխասյանը:

«Այդ ես չեմ» ֆիլմում ներկայացվում է 14-ամյա աղջկա Եվրիդիկեի աշխարհը, որը ապրում է հասունացման տարիքի առաջին հուզառատ զգացմունքները: