Էրդողանը կոչ է անում փոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ քննադատության է ենթարկել Միացյալ ազգերի կազմակերպությանը՝ ասելով, թե կառույցը չի ծառայում իր նպատակին և չի կատարում իր պարտականությունները Սիրիայում, հաղորդում է Zaman-ը:

«Խաղաղություն հաստատելու համար ստեղծված և 195 անդամ ունեցող կառույցի որոշումները թողնված են 5 պետությունների խղճին», – ասել է Էրդողանը՝ հավելելով, որ պետք է վերանայվի կազմակերպության կառուցվածքը: Ըստ Թուրքիայի վարչապետի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները պետք է փոխվեն:

Էրդողանը ՄԱԿ-ին միաժամանակ մեղադրել է անգործության մեջ:

«Սիրիայում երեք տարի շարունակվող արյունահեղության հետևանքով 110 հազար մարդ է սպանվել, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռ չի կարողանում որոշում կայացնել: Այդ դեպքում հարց է ծագում՝ ու՞մ է պետք նման կառույցը, և ինչու՞ ենք ստեղծել այն»:

Մեկնաբանել