Սեպտեմբերի 26-ին Էրեբունին մասամբ կջրազրկվի

«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 26-ին` ժամը 10:00-22:00-ը, կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի որոշ հատվածների ջրամատակարարումը:

Մասնավորապես` կդադարեցվի Արցախի, Երկաթուղայինների փողոցների, Աճեմյան փողոցի 1-ին և 2-րդ փակուղիների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառած անհանգստության համար: