Մարտկոցներն ավելի «խելացի» կդառնան

Կրեատիվ նախագծերի ֆինանսավորմամբ զբաղվող ամերիկյան Kickstarter ընկերությունն սկսել է Batthead նոր նախագծի համար միջոցների հավաքագրման գործընթացը, հաղորդում է Verge-ը: Batthead նախագիծը խոստանում է սովորական լիցքավորվող մարտկոցներում ներառել  Bluetooth և աքսելերոմետր, ինչի շնորհիվ հեռակառավարմամբ հնարավոր կլինի անջատել մարտկոցները՝ խնայելով նրանցում պահպանվող ավելորդ էներգան: Օրինակ` iPhone-ի միջոցով հնարավոր կլինի անջատել սնուցման սարքն այն խաղային համակարգի, որով խաղում է երեխան: Արդեն այսօր գաջեթը համադրելի է iOS օպերացիոն համակարգի բոլոր սարքավորումների հետ, իսկ որոշ ժամանակ անց համադրելի կլինի Android գաջեթների համար:

Աքսելերոմետրը հնարավոր է կարգավորել այնպես, որ մարտկոցն աշխատի միայն շարժման ժամանակ: Batthead-ն առանց աքսելերոմետրի կարժենա $19, իսկ միասին` $40: