Սիրիայում հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով. Օբամա

Սիրիայում զինված հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Այսօր` սեպտեմբերի 24-ին, այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում իր ելույթի ընթացքում, հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքով` սիրիացի փախստականներին աջակցելու համար ԱՄՆ-ը լրացուցիչ 340 մլն դոլար կհատկացնի:

«Իրավիճակը Սիրիայում, ձգվելով զսպանակի ուղղությամբ դեպի ներքև, վերածվել է քաղաքացիական պատերազամի, իսկ խաղաղության վերականգնման գործընթացը կանգ  է առել», -ասել է Օբաման:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը ուղղակի գործողություններ կիրականցնի ի պատասխան իր ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքներին և թույլ չի տա որևէ մեկի կողմից զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը:   «Առաջիկայում ԱՄՆ դիվանագիտության ջանքերն ուղղված կլինեն Իրանի միջուկային ծրագրի և պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը», հայտարարել  է Օբաման:

Նրա խոսքով` թեև այս երկու խոշոր հարցերը չեն տարածաշրջանի բոլոր խնդիրների պատճառը, բավական տևական ժամանակ է`անկայունության աղբյուր են հանդիսանում: «Այս խնդիրների լուծումը առավել մեծ մասշտաբով խաղաղության հասնելու հիմք կարող  է դառնալ», -ասել է Օբաման: