ՎԶԵԲ-ը Վրաստանի վերաբերյալ նոր ռազմավարություն է ընդունել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհուրդը Վրաստանի վերաբերյալ նոր ռազմավարություն է ընդունել, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»: Ռազմավարությունն ընդգրկում է բանկի` Վրաստանի վերաբերյալ 2013-2016թթ. առաջնահերթությունները:

Ռազմավարությունն ուղղված է երկրի կորպորատիվ սեկտորին, վերականգնվող էներգիայի աճի ապահովման, տարածաշրջանային և գլոբալ շուկաներին ինտերգրման հետագա աջակցմանը:

Փաստաթղթում նշվում են նաև Վրաստանի ջանքերը ` ուղղված տարածաշրջանում բարեփոխիչ առաջատար երկրի կարգավիճակի պահպանմանը, որոնց հիմքում համակարգային բարեփոխումներն են` այդ թվում ընկերությունների համար իրավական և կարգավորիչ կառույցների կատարելագործումը, մաքսային ռեժիմի ազատականացումը և հարկային համակարգի շարունակական պարզեցումը:

Մեկնաբանել