Ո՞վ կարող է փոխարինել Իլհամ Ալիևին

Ադրբեջանում ընտրարշավի առաջին օրերը հաստատեցին, որ ընդդիմադիր քաղաքական ուժերին միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ստեղծումը պատմական երևույթ է: Նախկինում ևս մտավորականությունը  ընդդիմության կարևոր բաղկացուցիչն է եղել, սակայն առաջին անգամ է բարձրացրել իր ձայնը իշխող ռեժիմի դեմ՝ որպես ակտիվ քաղաքացիական միավորում: Այսպիսի տեսակետ է հայտնել Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ղեկավար, հայտնի ռեժիսոր, կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում հրապարկած իր «Ո՞վ կարող է փոխարինել Իլհամ Ալիևին» վերնագրով հոդվածով: Հոդվածը թարգամանաբար և որոշ կրճատումներով ստորև.
Խորհրդի թեկնածու Ջամիլ Հասանալին իր մի քանի ելույթներով ապացուցել է, որ ինտելեկտը և խիղճը կեղծ և ցածր իտելեկտով իշխանության դեմ պայքարում ամենաուժեղ զենքն են:
Իհարկե ընտրությունները կարող են կեղծվել. հսկայական ֆինանսական և վարչական ռեսուրսները, միջազգային կազմակերպություններում լոբբիստական աշխատանքը նպաստել են երկրում ընտրական համակարգի փաստացի փլուզմանը: Սակայն անգամ դա չի փրկի գործող իշխանությանը, և մեր աչքի առջև սկսվել է նրա անկումը:
Ներկայում երկրում կարծես հաստատվել է աշխարհում մեծ տարածում ունեցող կառավարման ժողովրդավարական մոդելը: Սակայն այն կարող է դառնալ ձևական շղարշ, եթե իշխանության են գալիս մարդիկ, որոնք այն օգտագործում են իրենց անձնական նպատակների համար: Ադրբեջանում արդեն երկար տարիներ է ժողովրդավարական ճակատամասի հետևում հաստատվել է կոռումպացված ավտորիտարիզմը: Արդյունքում ժողովրդական իշխանությունը մեր երկրում փոխարինվել է ընտանեկանով: Ես կրկնում եմ այս հանրահայտ ճշմարտությունները՝ համոզելու համար մտավորականությանը մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին: «Կույտ» բառը արտացոլում է ռեալ իրադրությունը. հարյուր հազարավոր մարդիկ, որոնք սպասարկում են այսօրվա իշնություններին, դա անում են հարկադրաբար: Որևէ մեկը բացի մեզնից չի կարող մեզ դարձել մեր երկրի տերը: Գնացե՛ք ընտրության և և աջակցե՛ք այն թեկնածուին, որը կարողացել է ցրել քաղքենիական կասկածները՝ ով կարող է փոխարինել Իլհամ Ալիևին:
Ջամիլ Հասանլիի կյանքի ճանապարհը, ինտելեկտը, քաղաքացիական վճռականությունը և մարդկային պարկեշտությունը տալիս են այդ հարցի պատասխանը: