Տավուշի մարզում ականի պայթյունից մարդ է զոհվել

Ոստիկանության Տավուշի բաժին սեպտեմբերի 24-ին` 17:00-ին, ահազանգել է Այգեձոր գյուղի բժիշկն ու հայտնել, որ նույն գյուղի բնակիչ, 1987թ. ծնված Էդվարդ Դալլաքյանը գյուղին պատկանող «Նավթազի բալան» կոչվող հանդամասում, ականի վրա պայթելու հետևանքով, ստացել է «աջ ոտքի միջծնկային հատվածի տրավմատիկ ամպուտացիա» վնասվածք և մահացել:

Ինչպես հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նույն օրը` ժամը 15:30-ի սահմաններում, երբ Է. Դալլաքյանը, խոզերին արոտավայրից տուն բերելու ժամանակ, գտնվել է նշված հանդամասի հայ-ադրբեջանական հենակետերի միջնամասում գտնվող ականապատված տարածքում՝ ական է պայթել, ինչի հետևանքով գյուղ տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: