Ատոմակայանը ժամանակավորապես դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից

Սեպտեմբերի 22-ի գիշերը` ժամը 1:20-ին, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից՝ վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորորգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար:

Ինչպես հաղորդում են էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից, այդ աշխատանքները կտևեն 54 օր: Նախատեսվում է ՀԱԷԿ-ը էներգաարտադրության ցանցին միացնել նոյեմբերի 16-ին:

Մեկնաբանել