Արցախում վերաբացվել է «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին մասնակցել է Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկը հանդիսացող «Մենք ենք, մեր լեռները» նոր կապիտալ վերանորոգված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը, հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Բակո Սահակյանն ընդգծել է ազգային խորհրդանիշների պահպանման կարևորությունը` գոհունակություն հայտնելով, որ այս գործընթացի մասնակից է նաև սփյուռքը: Այս համատեքստում ԼՂՀ նախագահը երախտագիտություն է հայտնել բարերար Կարեն Ավագյումյանին համալիրի բարեկարգման աշխատանքները ֆինանսավորելու համար` այն համարելով պատմական հայրենիքի հետ կապերն ամուր պահելու լավագույն միջոցներից մեկը: 

Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրհամյանը, Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, կոթողի հեղինակ Սարգիս Բաղդասարյանի որդի Աշոտ Բաղդասարյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր արտերկրից: