Թումանյան փողոցում ապամոնտաժվել է 11 գովազդային վահանակ

Երևանի փոքր կենտրոնի գովազդային մեծ և միջին չափի վահանակների սեպտեմբերի 23-ից մեկնարկած ապամոնտաժման աշխատանքների շրջանակում Թումանյան փողոցում ապամոնտաժվել է գովազդային 11 մեծ վահանակ, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Նախապես սահմանված կարգով աշխատանքներն իրականացվել են երեկոյան ժամը 23:00-ից հետո:

Ապամոնտաժված վահանակների հենասյուների հատվածներում առաջիկայում համապատասխան բարեկարգման աշխատանքներ կկատարվեն:

Քաղաքապետարանը հիշեցնում է, որ ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ :

Մինչև տարեվերջ փոքր կենտրոնի գովազդային բոլոր մեծ և միջին վահանակները կապամոնտաժվեն:

Մեկնաբանել