Զարուհի Նախշքարյանը` Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի առաջին ատյանի դատարանի դատավոր

Նախագահ Սերժ Սարգսյանը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է նշանակել Զարուհի Նախշքարյանին:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը այս որոշումը ընդունել է` ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013թ. սեպտեմբերի 13-ի եզրակացությունը:

Միաժամանակ նախագահը դադարեցրել է Նախշքարյանի՝ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: