Ինչո՞ւ ՄԱԿ-ում չկայացավ Օբամա-Ռոհանի ձեռքսեղմումը. մեկնաբանում են CNN-ի վերլուծաբանները

Սեպտեմբերի 24-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին, որը այս օրերին Նյու Յորքում է՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասմաբելայի 68-րդ նստաշրջանին, հարցազրույց է տվել ամերիկյան CNN-ին, որում անդրադարձել  է նաև Հոլոքոստին 

CNN-ի հաղորդավար Քրիստիան Ամանպուրը և վերլուծաբան Դեյվիդ Գերգենը հարցազրուցից եհտո քննարկել են Ռոհանիի այցին առնչվող որոշ մանրամասներ:

Ամանպուրը, անդրադառնալով հանգամանքին, որ ՄԱԿ-ի նստաշրջանին Ռոհանի-Օբամա ձեռքսեղմում չի եղել, նշել է, որ  ամերիկացների կարծիքով դա պայմանավորված է հանգամանքով, որ Ռոհանին Իրանում որոշակի դժվարությունների կարող է առերեսվել դա անելու դեպքում: Գերգենը անդրադառնալով այս հանգամանքաին և ի պատասխան հարցին՝ արդյոք սա կարող է ազդել ԱՄՆ հեղինակության վրա հարցին, նշում է, որ սա ստիպում է ԱՄՆ-ին իր դիվանագիտության մեջ ոչ ճկուն երևալ: «Սա մի փոքր շփոթեցնող է, բայց կարծում եմ այնքան փոքր բան չէ՝ տեսնելու համար ավելի մեծ պատկերը՝ կապված Իրանի դեմ պատժամիջոցների հետ», -ասել է Գերգենը:

Նրա կարծիքով՝ Օբաման Սպիտակ տուն վերադառնալուն պես հսկայական ճնշումների կենթարկվի երկու կուսակացությունների, ինչպես նաև փորձագետների կողմից՝ վաղաժամ զիջումների չգնալու համար, սակայն նա բանակցություններում հաղթելու փորձ, ըստ Գերգենի, ունի: