Կադրային փոփոխություններ ԴԱՀԿ-ում

Գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

Ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` մասնավորապես` Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության գնդապետ Մելիք Գասպարյանն ազատվել է հարկադիր կատարման ծառայությունից: Վերջինիս պաշտոնում նշանակվել է Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության մայոր Մարտին Մարությանը:

Գլխավոր հարկադիր կատարողի մեկ այլ հրամանով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետի տեղակալ, արդարադատության կապիտան Գևորգ Դումանյանը նշանակվել է Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածաշրջանի բաժանմունքի պետ: