ԵՄ-ն պատրաստ է նպաստել Սիրիայի իշխանության և ընդդիմության բանակցություններին. Ռոմպույ

Միջազգային հանրությունը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի և պայմաններ ստեղծի՝ Սիրիայի հարցով միջազգային երկրորդ համաժողով անցկացնելու համար: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտարարել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը:

«Առաջնությունը պետք է տրվի բոլոր կողմերին՝ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության կողմնակիցներին, բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելուն»,-ասել է նա՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանին ելույթ ունենալիս:

Ռոմպեյի խոսքով՝ ԵՄ-ն իր հերթին պատրաստ է դրա համար անհրաժեշտ աջակցություն ցույց տալ:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը լրագրողնեին տեղեկացրել էր, որ հույս ունի սեպտեմբերի 28-ին հանդիպում ունենալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ՝ Ժնևում Սիրիայի հարցով միջազգային երկրորդ համաժողովի անցկացնելու ամսաթիվը համաձայնեցնելու նպատակով: