ԱՄՆ-ում սենատորը 20 ժամ անընդմեջ ելույթ է ունեցել

ԱՄՆ Տեխաս նահանգի հանրապետական սենատոր Թեդ Քրուզը, որը համարվում է 2016 թ. նախագահական ընտրությունների հավանական թեկնածուներից մեկը, ավելի քան 20 ժամ անընդմեջ ելույթ է ունեցել Սենատում՝ բողոքելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնած առողջապահության բարեփոխումների դեմ, հաղորդում է AP-ն:

Քրուզը ելույթը սկսելիս նշել է, որ մտադիր է առողջապահության բարեփոխման ֆինանսավորման դադարեցում պահանջել այնքան ժամանակ, քանի դեռ ի վիճակի կլինի ոտքի վրա կանգնել:

Նա գերազանցել է ելույթի երկարության 60-ամյա ռեկորդը, գրում է Politico-ն:

Բացի հիմնական թեմայից՝ Քրուզը պատմել է իր ընտանիքի մասին, ինչպես նաև մանկական գիրք կարդացել իր աղջիկներին:

Սենատում քննարկման շարունակականությունը չի սահմանափակվում, ուստի որոշ օրենսդիրներ ձգձգում են որոշումների ընդունումը՝ մեծ քանակությամբ ճշտումներ մտցնելու կամ երկարատև ելույթների միջոցով: