Instagram-ն մեծացրել է լուսանկարների չափսը iOS 7 տարբերակի համար

Փոփոխվել է iOS 7 օպերացիոն համակարգի համար նախատեսված Instagram ֆոտոծառայության բջջային ծրագրի թարմացված տարբերակի արտաքին տեսքը, հաղորդում է Mashable-ը:

Բջջային ծրագիրը ստացել է նաև մի շարք փոքր փոփոխություններ: Մեծացվել են ժապավենում առկա լուսանկարների չափերը` զբաղեցնելով էկրանի ամբողջ տարածքը: Ժապավենի ներսում և պրոֆիլային էջերում օգտատերերին արտացոլող նշանները դարձել են շրջանաձև, իսկ ցանցային ռեժիմում դիտվող լուսանկարներն ավելի մեծ չափերի են` մեկնաբանություններին պատասխանելու կամ դրանց հեռացնելու նպատակով: