ԿԳՆ-ն երաշխավորել է վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին», հաղորդում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:

Համաձայն հրամանի` վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա, «Կրթության առանց սահմանի» ՀԿ, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ», Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, «Պեպանյան» ուսումնախորհրդատվական կենտրոն ՍՊԸ: