Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի 3 անդամ է նշանակվել

Գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամ Թամազյանի` սեպտեմբերի 25-ի հրամանով նշանակվել են Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի երեք անդամները, հաղորդում են դատախազության մամուլի ծառայությունից:

Հիմք ընդունելով «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 33-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով խորհրդի անդամ են նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը՝ 4 տարի ժամկետով, Արագածոտն մարզի դատախազ Հակոբ Մարտիրոսյանը՝ 3 տարի ժամկետով և Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը՝ 2 տարի ժամկետով։

Նախատեսվում է, որ Արդարադատության ակադեմիան իր աշխատանքները կսկսի 2014.թ հունվարից: Ակադեմիայի նպատակն է դատավորների և դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մեջ դատավորի կամ դատախազի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը, կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:

Մեկնաբանել