1 մլրդ դրամ` Հանրայինի վերազինմանը

Կառավարությունը սեպտեմբերի 26-ի նիստում որոշել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016թ. սեպտեմբերի 15-ը:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից` ընկերությունը նախատեսում է իրականացնել վերազինման մեծ աշխատանք, ինչը հնարավորություն կտա անցնել բարձր հստակությամբ պատկերի թվային հեռարձակմանը, ինչպես նաև սեփական հաղորդումները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Այդ նպատակով կատարվելու է ավելի քան 1 մլրդ դրամի ներդրում:

Մեկնաբանել