YouTube-ում հայտնվել է անվճար երաժշտության գրադարան

YouTube-ը հայտարարել է թվային աուդիոգրադարանի թողարկման մասին, որում առկա երաժշտական բոլոր կատարումները հնարավոր կլինի բեռնել անվճար, հաղորդում է Mashable-ը:

Կայքում տեղադրված բոլոր կատարումները ձայնագրվել են հատուկ վերոնշյալ գրադարանի համար: Նախաձեռնողները կոչ են անում բոլոր այն մարդկանց, որոնք երաժշտություն են ստեղծում, համալրել գրադարանը սեփական կատարումներով: YouTube-ի ներկայացուցիչների կարծիքով՝ աուդիոգրադարանի ստեղծումը հնարավորություն կտա բոլորի ուշադրությունը սևեռել այն երաժշտության վրա, որի վրա չեն տարածվում հեղինակային իրավունքները:

Օգտատերերը կարող են գրադարանում առկա բոլոր կատարումներն օգտագործել տարատեսակ նախագծերում և ծրագրերում: Կատարումները գրադարանում բաժանված են ըստ ժանրերի, տևողության, երաժշտական գործիքների և տրամադրության: Օգտատերերը հնարավորություն ունեն տեսնել, թե որքանով է հանրահայտ այս կամ այն կատարումը: Գրադարանում ներբեռնված է շուրջ 150 գործիքային երաժշտական կատարում:

Մեկնաբանել