Վրացիները Մոսկվայի պողոտան կվերանվանեն Սուխումիի

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Թբիլիսիի քաղաքային խորհրդի փոքրամասնությունը՝  ներկայացված նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային միասնական շարժում» կուսակցությամբ, հանդես է եկել նախաձեռնությամբ, որով առաջարկվում է քաղաքի կենտրոնական՝ Մոսկվայի պողոտան վերանվանել Սուխումիի պողոտայի, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»: «Ելնելով ներկայիս իրողությունից՝ ռուս օկուպատների վերջին շրջանում իրականացրած բռնություններից և ցինիզմից, մենք եկել ենք եզրահանգման, որ Թբիլիսիի ամենամեծ պողոտաներից մեկը չի կարող կրել օկուպանտ երկրի մայրաքաղաքի անվանումը: Խոսքը Մոսկվայի պողոտայի մասին է: Առաջարկում ենք խորհրդին՝ անկախ կուսակցական պատկանելիությունից, միաձայն լինել այս հարցում և համատեղ որոշում ընդունել», -ասել է խորհրդի անդամ, «Ազգային միասնական շարժումի» ներկայացուցիչ Թեմուր Գրիգալաշվիլին: