Twitter-ը կսկսի տեղեկացնել արտակարգ իրավիճակների մասին

Twitter միկրոբլոգների ծառայությունը կթողարկի Twitter Alerts ծառայությունը, որը օգտատերերին կտեղեկացնի արտակարգ իրավիճակների մասին, հաղորդում է Quartz-ը:

Սմարթֆոնների օգտագործողներին զգուշացման հրահանգը կտրամադրվի push-ծանուցման կամ SMS ծառայությունների միջոցով, որոնք կուղարկվեն #alert հեշթեգով նշված թվիթի տեսքով: Գործառույթը կաշխատի միայն այն օգտատերերի մոտ, որոնք ունեն հատուկ գրանցում, իսկ SMS-ի միջոցով զգուշացումները կստանան այն օգտատերերը, որոնք կհամաձայնեն Twitter-ին տրամադրել իրենց անձնական բջջային հեռախոսահամարը: #alert հեշթեգ ունեցող թվիթները մյուսներից կտարբերակվեն հատուկ նարնջագույն նշանով:

Սկզբնական շրջանում նախազգուշացման համակարգը կգործի միայն ԱՄՆ-ի տարածքում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում: Ծանուցումները Twitter-ը կտրամադրի կառավարական մասնագիտացված հաստատությունների և արտակարգ իրավիճակներում օգնություն ցուցաբերող կազմակերպությունների հետ համատեղ:

Մեկնաբանել