Ադրբեջանը հրաժարվեց «ԱզերՌոս»-ից

Ադրբեջանի՝ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեն Ռուսաստանում գործող սփյուռքի կազմակերպությունների ցանկից հանել է «Ռուսաստանի ադրբեջանցիների ազգային-մշակութային դաշնային ինքնավարությունը» ՝ «ԱզերՌոսը», հաղորդում է ադրբեջանական APA-ն:

Կոմիտեում որոշումը մեկնաբանում են հանգամանքով, որ կազմակերպությունը չի ցանկացել համագործակցել կոմիտեի հետ:

Ավելի վաղ կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովը ասել էր, որ Աբաս Աբասովը հայտարարում է, որ Ադրբեջանի առաջնորդն իր ակսակալն է (ավագանի) և ինքը աջակցում է Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունը: «Մենք համաձայն ենք այս հայտարարությունների հետ, սակայն դրանք պետք է համապատասխանեն իր գործողություններին: Աբասովի՝ միևնույն շարքում լինելը Սոյուն Սադիկովի հետ, որը ծառայում է Ադրբեջանի ոչնչացման գաղափարին, ճիշտ չէ: Աբասովը պետք է ուշադրություն դարձնի հանգամանքին ում հետ է ինքը և հայտարարի ում կողմնակից է: Միայն դրանից հետո մենք կհամագործակցենք իր հետ»,-ասել է Իբրահիմովը:

2013թ. հունվարի 25-ին Աբասովը ընտրվել է «ԱզերՌոսը»-ի ավագանիների խորհրդի նախագահ, իսկ կառույցի նոր նախագահ է ընտրվել Ասիֆ Մագերամովը՝ այդ պաշտոնում փոխարինելով ադրբեջանցի ռուսաստաբնակ հայտնի գործարար Սոյուն Սադիկովին:

Մեկնաբանել