Բակո Սահակյանը Քերոլայն Քոքսին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսին և նրան ուղեկցող անձանց, հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Բակո Սահակյանը ողջունել է Քերոլայն Քոքսին՝ նշելով, որ նրա հոբելյանական 80-րդ այցը Արցախի հետ անկեղծ բարեկամության լավագույն խորհրդանիշներից մեկն է:
Արցախին և նրա ժողովրդին մատուցած ծառայությունների համար Արցախի նախագահ Քերոլայն Քոքսին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհու ավանդը ԼՂՀ-ի զարգացման, արցախյան հիմնախնդիրը միջազգային տարբեր ատյաններում արդարացի ներկայացնելու գործում՝ համոզմունք հայտնելով, որ այսուհետ ևս Քերոլայն Քոքսը նույն եռանդով կշարունակի իր մարդասիրական առաքելությունը: 
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, գրող-հրապարակախոս, Արցախի հերոս Զորի Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: