Միջուկային զենքը տեղ չունի Մերձավոր Արևելքում. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ որևէ երկիր չպետք է միջուկային զենքի տիրապետի, հաղորդում է BBC-ն:

Ռոհանին, ելույթ ունենալով ՄԱԿ-ում միջուկային զինաթափման հարցով անցկացվող բանավեճերի ընթացքում, նաև ասել է, որ Իսրայելը պետք է մասնակցի Միջուկային զենքի չտարածման համաձայնագրին՝ Մերձավոր Արևելքը առանց միջուկային զենքի գոտու վերածման միջոցառումների շրջանակում:

Սեպտեմբերի 26-ին հանդիպում տեղի կունենա Իրանի արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև, որի ընթացքում կքննարկվի Իրանի միջուկային ծրագրի խնդիրը:

Ավելի վաղ Ռոհանին հույս էր հայտնել, որ այդ հարցով Իրանի և արևմտյան երկրների միջև վեճերը կլուծվեն երեքից վեց ամսվա ընթացքում:

Մեկնաբանել